Ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ` առաջարկելով ՀՀ-ում ջրամատակարարման ու ջրահեռացման 1 խմ-ի արժեքը սահմանել 223,7 դրամ` ներկայիս 180 դրամի փոխարեն։
Հայաստանում մինչ օրս ամենաբարձր սակագինը սահմանվել է 2017թ.-ին` 191.4 դրամ։ Իսկ 2020թ.-ին սակագինը կազմել է 1 խմ դիմաց 191 դրամ։
Այս սակագների փոփոխությունը, սական, ՀՀ բաժանորդները չեն զգացել։ Բանն այն է, որ կառավարությունը, խոստման համաձայն, սուբսիդավորել է ավելացված սակագինը, որի արդյունքում քաղաքացիների համար ջրի սակագինը մշտապես կազմել է 180 դրամ։
Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերության ու ՀՀ կառավարության նախնական պայմանավորվածության համաձայն` 2023թ.-ին մեկ խորանարդ մետր ջրի արժեքը պետք է կազմեր 129,6 դրամ` նվազելով ի հաշիվ համակարգի արդիականացման ու հոսակորուստների նվազման։