Ինչպես է Դելոն ընտանիքի հետ Ամերիկայում դիմավորել 2017-ը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես է Դելոն ընտանիքի հետ Ամերիկայում դիմավորել 2017-ը. life.tert.am

Հումորիստ Վահագն Ստեփանյանը, որը հանրությանն առավել հայտնի է Դելո կեղծանվամբ, մի քանի տարի է բնակություն է հաստատել Ամերիկայում: Հումորիստը Tert.am Life-ին է պատմել, թե ինչու չեն նշել Merry Christmas -ը և ինչպես է անցկացրել Ամանորն ԱՄՆ-ում:

«Իրականում, Merry Christmas-ը մենք չենք նշում այն պարզ պատճառով, որ քրիստոնյա հայերի համար Սուրբ Ծնունդը հունվարի 6-ն է: Այստեղ շատ հայեր կան, ինչպես բոլոր ամերիկացիները դեկտեմբերի 25-ին տոնում են Սուրբ Ծնունդը: Մենք էլ քաղաքավարությունից դրդված ասում ենք Merry Christmas»,- ասաց Վահագը:

img_4745

Վերջինս վերհիշելով անցած 2016 թիվը, ասաց, որ ձեռքբերումների տարի էր իր ընտանիքի համար: «Կնոջս ու իմ ամենամեծ ձեռքբերումը տղաս է: Շնորհակալ եմ Աստծուն, որ մեզ պարգևեց այդ հրաշքը: 2017-ը նրա առաջին Նոր տարին է: Նախապատրաստական աշխատանքների ժամանակ ուշադիր հետևում էր, թե ինչպես ենք զարդարում տոնածառը: Ձեռքով ցույց էր տալիս՝ որ խաղալիքը, որտեղ կախենք»,- ասաց հումորիստը:

Վերջինս իր ընտանիքի անդամների և հարազատների հետ է դիմավորել 2017 թվականը: «Ինչքան էլ ուզում ենք մեր երկրի աշխույժ, ուրախ, անկեղծ ու գիժ նոր տարին այստեղ անցկացնել, չի ստացվում: Դա մեր օդից, ջրից ու հողից է: Անկեղծ, շատ եմ կարոտել Հայաստանի ցուրտ ու ուրախ Նոր տարին: Այստեղ տաք ու տխուր է»,- ավելացրեց Վահագը:

img_4746

Հարցին՝ Ամանորի գիշերը Սանտան է իրենց հյուրընկալել, թե Ձմեռ պապը, դերասանը կատակեց. «Մեզ մոտ Սանտա Պապայա 🙂 Իսկ թե ինչ նվերներ է նա բերել, չեմ ուզում բարձրաձայնել: Ամենալավ նվերը կյանքն է, որն ապրում ենք: Պետք է ամեն րոպեն ու վայրկյանը սիրել ու ապրել: Իմ ու կնոջս մեծ նվերը Նարեկ Քրիստոն է»:

2017-ին Վահագը հետամուտ է լինելու բազում ծրագրերի իրականացմանը: Նրա խոսքով. «Մյուս տարի լավ ուրախ հետաքրքիր տարի է սպասվում: Շնորհավորում եմ բոլորի ամանորն ու Սուրբ Ծնունդը: Հայաստանի համար թող լինի հաղթական տարի»:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր