Խոշոր հայ գործարարները Ռուսաստանի աջակցությամբ Երևանում համաժողով կանցկացնեն
Advertisement 1000 x 90

Խոշոր հայ գործարարները Ռուսաստանի աջակցությամբ Երևանում համաժողով կանցկացնեն

Խոշոր հայ գործարարները Ռուսաստանի կառավարության աջակցությամբ Երևանում համաժողով կանցկացնեն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին համաժողովի կազմակերպմամբ զբաղվող հայ գործարարների ասոցիացիայից, որոնց աջակցում է «Տաշիր» ընկերությունների խումբը: Համաժողովը կանցկացվի սեպտեմբերի 20-ին։

Մեկ հարթակում կհավաքվեն Հայաստանի ու Ռուսաստանի գործարարները, որոնք կկարողանան ամրապնդել իրենց կապերն ու նոր նախագծերի հիմք դնել:

Համաժողովի բացմանը սպասվում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչի, ռուսական արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինայի ելույթները: Մասնավոր հատվածից ելույթ կունենան «ԿամԱԶ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը, «Վնեշէկոնոմբանկի» վարչության փոխնախագահ Դանիիլ Ալգուլյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

Քննարկումներից մեկում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն ներդրողն է։ Համախառն ներդրումների մասնաբաժինը ավելի քան 35 տոկոս է։

armeniasputnik.am