Արամ Գևորգյանն իր էջում գրում է.
Բարսեղյան Սեյրանը Երևանից էր, Ֆիզկուլտ ինստիտուտում էր սովորում։ Ուսումը կիսատ թողնելով զորակոչվում է բանակ։ Մադաղիսում էր ծառայում։
Սեպտեմբերի 25-ին Սեյրանենց ջոկը բարձրանում է Թալիշի դիրքեր մարտական հերթապահության։ 2 օր անց սկսվում է պատերազմը։ Ասում են՝ Թալիշի պաշտպանական գծի ճեղքումը եղել է հենց այդ՝ 156-որդ մարտական դիրքից, որտեղ եղել է Սեյրանն իր 6 համածառայակիցների հետ։ Առաջին մարտն ընդունում են նրանք ու համառ դիմադրություն են ցույց տալիս թշնամուն։ Սեյրանը ոտքից վիրավորվում է, բայց չի նահանջում։ Նրանց ջոկից ոչ ոք չի նահանջում։ Սեպտեմբերի 30-ին, անհավասար մարտում զոհվում է Սեյրանը։ Նրանց 7 հոգանուց ջոկից ողջ է մնում միայն մեկը….
Սեյանի ԴՆԹ-ն հաստատվում է 2021 թվականի հունիսի 21-ին, չնայած, որ դեռևս 2020 թվականի նոյեմբեր ամսից տղայի դին եղել է Մեծամորի դիահերձարանում…
Սեյրանը 21 տարեկան էր։ Հետմահու արժանացել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճան մեդալի։
Հավերժ փառք քեզ, ախպերս։