Հայտնի է Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի երկրորդ երեխայի սեռը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնի է Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի երկրորդ երեխայի սեռը. life.tert.am

Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի համար 2017 թվականը շատ սպասված է: Այս տարի լույս աշխարհ կգա զույգի երկրորդ բալիկը, որը երկար սպասված էր նրանց ընտանիքում:

Հռիփսիմեն առաջինը Tert.am Life-ին է հայտնել երկրորդ երեխայի սեռն ու պատմել, թե ինչպես են անցկացրել Ամանորը: «Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Նոր տարին տանը չենք դիմավորել: Մեկնել ենք Ծաղկաձոր»,- ասաց նա:

15782160_571834583006129_307244386_n

Անդրադառնալով փոքրիկի ծննդին՝ Հռիփսիմեն նշեց, որ իրենց ընտանիքում այս իրադարձությունը երկար սպասված էր: Զույգը վաղուց էր պլանավորում կրկին երեխա ունենալ:

«Ես Բջնիում էի՝ մեր ամառանոցում, երբ իմացա, որ բալիկի եմ սպասում: Գրիգորն աշխատանքի էր: Հաղորդագրություն ուղարկեցի՝ պապա, ե՞րբ ես գալու: Քանի որ մենք պլանավորում էինք փոքրիկ ունենալ, նա միանգամից գլխի ընկավ, որ խոսքը կրկնակի պապայի մասին է:)»,- պատմեց Հռիփսիմեն ու հավելեց, որ փոքրիկի ծնունդը նախանշված է մարտի վերջին:

15749693_571838846339036_793903688_n

Զույգը կրկին որդի է ունենալու: Գրիգորն ու Հռիփսիմեն դեռ չեն որոշել փոքրիկի անունը: «ԱՄՆ-ից վերադառնալուց հետո իմացանք, որ երեխան տղա է: Երեխայի սեռը մեզ համար կարևոր չէր: Չպետք է դեմ գնալ Աստծո կամքին: Կարևորը առողջ բալիկ լինի»,- ասաց երգչուհին:

Հռիփսիմեն նկատեց, որ յուրաքանչյուր ընտանիքում երեխայի ծնունդն ամենասպասված երևույթն է։ «Ալբերտոն արդեն 7 տարեկան է: Այսքան դադարից հետո մեզ համար մեր փոքրիկը կրկնակի սպասված էր»,- ասաց նա: Մայրիկը հայտնեց, որ Ալբերտոն անհամբերությամբ է սպասում փոքրիկի ծննդին. «Հաճախ նույնիսկ ասում է՝ չեմ համբերում, ուզում եմ ապերիկը շուտ գա:)»:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր