Ծույլ մարդու յոթ պատվիրան
Advertisement 1000 x 90

Ծույլ մարդու յոթ պատվիրան

Մարդիկ իրենց բնույթով կամ աշխատասեր են, կամ ծույլ։ Ջանասեր մարդիկ պատրաստ են շաբաթական 7 օր, օրական քսանչորս ժամ աշխատել, իսկ ծույլերը անում են հնարավորինս ամեն ինչ՝ ավելի քիչ գործ անելու համար։ Ծույլ մարդիկ առաջնորդվում են իրենց յոթ պատվիրաններով, որոնք ներկայացնում ենք ստորեւ։

Սիրիր անկողինդ այնպես, ինչպես քեզ ես սիրում։

Եթե ինչ-որ մեկին տեսնում ես հանգստանալիս, օգնիր նրան։

Աշխատանքը սրբություն է. պետք չէ դիպչել դրան։

Եթե գործը կարող ես վաղն անել, այսօր մի արա։

Եթե աշխատելու ցանկություն ունես, նստիր, հանգստացիր եւ ամեն ինչ կանցնի։

Եթե աշխատանքը առողջության գրավական է, ուրեմն թող հիվանդներն աշխատեն։

Ծույլերը հոգնած են ծնվում եւ ապրում են հանգստանալու համար։

news.am