Լուիզա Ներսիսյանին նորություններով լեցուն տարի է սպասվում. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լուիզա Ներսիսյանին նորություններով լեցուն տարի է սպասվում. life.tert.am

2016-ը դերասանուհի Լուիզա  Ներսիսյանի համար բուռն աշխատանքային տարի էր: Tert.am Life-ի հետ զրույցում Լուիզան պատմեց իր ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի մասին:

«2016-ը աշխատանքով լեցուն տարի էր՝ նոր համագործակցություններով, շրջագայություններով և նոր ներկայացումներով: Որ ասեմ շատ ձեռքբերումներ եմ ունեցել, այդպես չէ, բայց գոհ եմ: Շրջագայությունների ժամանակ եմ մեծ բավականություն ստացել: Նոր հանդիսատես, նոր շունչ, որը ստիմուլ է տալիս արտիստին աշխատելու ու ստեղծագործելու: Նրանց կարոտը և ջերմությունը մեզ էլ է փոխանցվում և այդ ժամանակ ենք հասկանում հայրենիքի հանդեպ սերը: Մենք, ապրելով Հայաստանում, չենք նկատում դա: Հետաքրքիր էր նաև ռեժիսոր Վահիկ Փիրհամզեի հետ համագործակցությունը: Կարծում եմ մեր համագործակցությունը կշարունակվի այս տարի»,- պատմեց Լուիզան:

n1

Դերասանուհին բազում նպատակներ և ծրագրեր ունի այս տարվա հետ կապված: Նրա խոսքով. «Մտքեր կան, որոնք բազմաշերտ են և դրանց կեսն էլ իրականացնեմ, ապա շատ լավ տարի կլինի: 2017-ին ցանկանում եմ նախագիծ անել, որով կկիսվեմ մտահոգիչ խոհերով: Ուզում եմ ներքինի և արտաքինի ներդաշնակություն: Այն ծածուկ մտքերը, որն ունեն մարդիկ, թող բարձրաձայնեն, անեն այն, ինչ ուզում են: Եթե յուրաքանչյուրն ընդունի, որ բոլոր ձախողումները և հաղթանակները իրենից է կախված, ապա շատ լավ կլինի: Պետք է հանգամանքների գերի չդառնալ»:

Լուիզայի համար գրեթե բոլոր Նոր տարիները հիշարժան են եղել: «Դրանք իմ կյանքի ակնթարթներն են: Անցյալը միշտ քաղցր է լինում և միշտ հաճույքով ես հիշում: Այս տարի բացառություն չէ, ուրախ և հիշարժան ձևով եմ տոնել»,- նշեց նա:

10888901_842194812468838_6077031375967369918_n

Հարցին, թե ինչ նվեր է ուզել իր դուստրը, Լուիզան պատասխանեց. «Աղջիկս մինչև հիմա հավատում է Ձմեռ պապին: Նա նամակ է գրել և մեզ ցույց չի տվել, մտածում է, եթե ցույց չտա կկատարվի: Անկեղծ ասած, նա այնքան է հավատում, որ ես էլ եմ սկսել հավատալ՝ Ձմեռ պապ կա և աղջկաս ցանկություն էլ անպայման կիրականացնի: Իսկ ես նոր գիտակցմամբ,  նոր սպասելիքներ ունեմ: Թեկուզ փոքր և մեծ խոչընդոտներով հաղթահարելով հետաքրքիր է անցնում տարին, քանի որ դու սկսում ես դրանից  նորը սովորել: Փորձում եմ չծուլանալ և չանհանգստացնել անհանգստությանը, մինչև անհանգստությունը չի անհանգստացրել ինձ»:

Ամբողջությամբ՝ life.tert.am