Արքայազն Ֆիլիպի կտակը գաղտնագրել են «թագուհու արժանապատվությունը պաշտպանելու համար»
Advertisement 1000 x 90

Արքայազն Ֆիլիպի կտակը գաղտնագրել են «թագուհու արժանապատվությունը պաշտպանելու համար»

Արքայազն Ֆիլիպի կտակի հրապարակումը հետաձգել են 90 տարով։ Այդպիսի որոշում է կայացրել բրիտանացի դատավորը հանգուցյալի այրու՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդի արժանապատվության ու համբավի պաշտպանության նպատակով։

Որոշումն այն մասին, որ փաստաթուղթը տասնյամկներ շարունակ կնքված եւ գատագրված կպահվի, կայացրել է դատավոր Էնդրյու Մաքֆարլեյնը։ Իրավաբանը նշել է, որ թագուհու ամուսնու կտակի առնչությամբ առանձնահատուկ պրակտիկա կօգտագործվի թագուհու սահմանադրական դիրքի պատճառով։

«Հարկավոր է ուժեղացնել պաշտպանությունը, որը հատկացվում է մարդկանց այդ սահմանափակ խմբի անդամների կյանքի մասնավոր ասպետկներին՝ միապետի եւ նրա ընտանիքի մտերիմների արժանապատվության պաշտպանության համար»,- ընդգծել է նա։ 90 տարին լրանալուց հետո փաստաղթղթի հետ կարելի է ծանոթանալ «փակ դռների հետեւում»։ Թագավորական ընտանիքը կորոշի՝ արդյոք հրարկավոր է այն հրապարակել։

Կնքված կտակը կպահպանվի Լոնդոնի բարձրագույն դատարանի՝ ընտանեկան գործերի ստորաբաժանման նախագահի չհրկիզվող պահարանում եւս 30 ծրարի հետ, որոնք ամփոփում են տարբեր տարիներին մահացած թագավորական ընտանիքի անդամների վերջին կամքը։

news.am