Ռուսաստանցի հայտնի երգիչ Բաստան հասել է Երևան։ Իր Instagram-ում նա հրապարակել է տեսանյութ, որում հիշեցնում է, որ այսօր ժամը 20։00–ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում համերգ է ունենալու։
«Այս երկար սպասված համերգն անընդհատ հետաձգվում էր, և ահա, վերջապես, տեղի կունենա։ Կհանդիպենք համերգին։ Բոլորիդ գրկում եմ», – ասում է Բաստան տեսանյութում։
«Երևան, բախտդ բերել է», «Ոնց եմ նախանձում հայերին», «Բարի գալուստ, Բաստա ջան», գրում են մեկնաբանություններում։