
Երևանում այսօր` սեպտեմբերի 17–ին, տեղի ունեցավ Հայաստանի ու Ռուսաստանի բարերարների և հասարակական կազմակերպությունների ջանքերով ստեղծված “Ռուսական գրքի տուն” ոչ պետական մշակութային կենտրոնի բացումը:
Կենտրոնում առկա է ռուսերեն հրատարակությունների լայն տեսականի։ Այն ոչ միայն ընթերցողների համար հասանելի կդարձնի ուսումնական և գեղարվեստական գրականությունը, այլև հնարավորություն կտա նրան մասնակցել մշակութային ու կրթական միջոցառումներին:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Ալեքսեյ Սինեգուբովը նշեց, որ կենտրոնի բացումը երկու եղբայրական ժողովուրդների՝ Ռուսաստանի և Հայաստանի միջմշակութային երկխոսությունը զարգացնելուն ուղղված ևս մեկ օրինակ է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am