Հայաստանում սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1011 նոր դեպք, առողջացել է 569 քաղաքացի, մահացել՝ 16: Հայաստանում մեկ օրում կատարվել է 7018 թեստավորում։ Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվն հասել է 1 646 018-ի։
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 093 դեպք, որոնցից 235 599-ն առողջացման, 5 117-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 բուժառու:
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1187 է։