Տիգրան Պասկևիչյանը իր էջում գրել է. «Մանկության մի ընկեր ունեի, մայրը ուկրաինուհի էր։ Մաքուր հայերեն էր խոսում։ Հիանալի հայկական ճաշեր էր պատրաստում։ Ընկերս էլ հայկական դպրոց էր գնում. մայրն էր այդպես կամեցել։
«Կգնան, կսովորեն, ես էլ հետները կսովորեմ». ասել էր միջին վիճակագրական հայ ինտելիգենտ ամուսնուն։ Երբ դպրոցն ավարտեցինք, ընկերս ճամպրուկը կապեց, որ գնա Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) սովորելու։ Հավաքվել էինք ճանապարհելու, մայրը անընդհատ տրտնջում էր. «Էստեղ սովոռելու տեխ չիկա, ո՞ւռ ա գնում»։ Ասեցինք՝ ի՞նչ կա որ։ Ասեց՝ հեշտ եք ասում, բա որ օտառի հետ ամուսնանա։ Ահա այսպիսի հայու գեներ»։