Ամենից հաճախ գոտկատեղի եւ մեջքի ցավը առաջանում է մկանների լարվածության կամ ծանրություն բարձրացնելու հետեւանքով առաջացած վնասվածքի պատճառով: Սակայն երբեմն նման ցավը կարող է վկայել վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ ողնուղեղի քաղցկեղի մասին:
Որո՞նք են այն ախտանիշները, որոնցով հնարավոր է հասկանալ, որ մեջքի ցավի պատճառը լուրջ հիվանդությունն է:
Ողնաշարի քաղցկեղի ախտանիշները կախված են մի քանի գործոններից, այդ թվում՝ ուռուցքի տեսակից, չափից, գտնվելու վայրից, ինչպես նաեւ հիվանդի տարիքից ու հիվանդության պատմությունից, հայտնել է Քաղցկեղի բուժման ամերիկյան կենտրոնը:
Ողնաշարի քաղցկեղի որոշ ընդհանուր ախտանշաններից են ցավը, թմրությունը, թուլությունը եւ միզելու դժվարությունը: Ողնաշարի քաղցկեղի ախտանիշները կարող են ի հայտ գալ շատ դանդաղ: Մնացած դեպքերում դրանք արագ են հայտնվում, նույնիսկ ժամերի կամ օրերի ընթացքում:
Ինչպես հայտնել է Spine Health-ը, երբ մեջքի ցավը պայմանավորված է ողնաշարի չարորակ ուռուցքով, այն սովորաբար.
- սկսվում է աստիճանաբար եւ ուժգնանում ժամանակի ընթացքում,
- չի բարելավվում հանգստի ժամանակ եւ կարող է ուժգնանալ գիշերը,
- ցավը սրվում է մեջքի վերին կամ ստորին հատվածում եւ կարող է տարածվել նաեւ ոտքերի, կրծքավանդակի կամ մարմնի այլ մասերի վրա:
Այլ նշաններ եւ ախտանիշներ, որոնք կարող են պոտենցիալ ցույց տալ մեջքի ցավի եւ քաղցկեղի միջեւ կապը, ներառում են չպլանավորված քաշի կորուստը, սրտխառնոցը, տենդը, դողէրոցք կամ այլ անհանգստացնող ախտանիշներ»: