Արդյո՞ք կորոնավիրուսը բնական ծագում ունի
Advertisement 1000 x 90

Արդյո՞ք կորոնավիրուսը բնական ծագում ունի

SARS-CoV-2 կորոնավիրուսը բնական ծագում ունի, եւ Պաստերի համալսարանի գիտնականները, Լաոսի ազգային համալսարանի հետ միասին, փորձարկել և ապացուցել են այդ վարկածը: Նոր հետազոտության նախատիպը հրապարակվել է Nature կայքում:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ մի քանի ամիս շարունակ գիտնականները հետեւել են տարբեր տեսակի 645 չղջիկների Հարավարեւելյան Ասիայից: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն չղջիկները, որոնք ապրում են Լաոսի կրաքարային քարանձավներում, 3 վիրուսների (BANAL-52, BANAL-103 եւ BANAL-236), ինչպես նաեւ կապող դոմենի ռեցեպտորի կրողն է (RBD՝ մարդու բջիջներին կապող սպիտակուցի մաս): Պարզվել է, որ այս դոմենը մոտ է հարուցիչի Ուհանի տարբերակին:

Ըստ հետազոտողների՝ BANAL-52-ը, BANAL-103-ը եւ BANAL-236-ը «SARS-CoV-2-ի ամենամոտ նախնիներն են», սակայն դրանք իրենց մոտ չունեն այսպես կոչված ֆուրինով ճեղքման սայտը S սպիտակուցի մեջ, ինչն օգնում է վիրուսին ավելի արագ ներթափանցել օրգանիզմ:

Եզրափակելով՝ հետազոտողները հայտարարել են, որ այս հետեւությունը լրացուցիչ ապացույցն է իրենց այն ենթադրության, որ SARS-CoV-2-ը ծագել եւ զարգացել է բնական ճանապարհով:

Հետագայում գիտնականները նախատեսում են ստուգել՝ արդյոք մարդը կարող է վարակվել այս վիրուսով չղջիկների հետ շփման միջոցով:

med.news.am