Սեպտեմբերի 20-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը
Advertisement 1000 x 90

Սեպտեմբերի 20-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար շատ կարեւոր կլինի հասկանալ, որ դուք նրա կողքին եք, եթե ոչ ֆիզիկապես, ապա գոնե հոգեպես: Անընդհատ կրկնեք, որ նա ճիշտ է, նա շատ կգնահատի ձեր ոգեւորումը:

ՑԼԵՐ

Այսօր դուք կտրուկ կփոխեք կյանքի վերաբերյալ ձեր պատկերացումները: Ձեզ կյանքում տեղի ունեցած իրադարձությունները կստիպեն, որ վերանայեք ձեր կյանքը եւ փորձեք ինչ-որ բան փոխել այնտեղ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Մի բաժանվեք այն մարդկանցից, ում սիրում եք՝ ոչ այսօր, ոչ երբեք… Աշխատեք սիրելիին մոտ լինել ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեպես: Պարզապես նրան փաթափվելն այսօր բավական չի լինի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր ժպիտը ձեզ համար կդառնա կախարդական փայտիկ: Հենց դրա շնորհիվ կկարողանաք հաղթահարել օրվա դժվարությունները: Ի դեպ, չմոռանաք ժպիտով կիսվել նաեւ սիրելիի հետ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Օգտագործեք ձեր հմայքը եւ որեւէ մեկին ձեր ընկերակցությունը վայելելու հաճույք պատճառեք: Բնավ էլ կարիք չկա, որ այդ շփումն ունենա ռոմանտիկ շարունակություն: Պարզապես, այն կարող է լավ ծանոթության սկիզբ դառնալ:

ԿՈՒՅՍԵՐ

Կույսերին այսօր օգտակար կլինի shopping-ը: Աշխատեք գնալ հատկապես կահույքի խանութ սրահներ: Սակայն նման խոշոր գնումներ անելուց առաջ չմոռանաք խորհրդակցել սիրելիի հետ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ոչ մի կերպ չի ցանկանա բացատրել իր պահվածքի պատճառները, անգամ եթե դա ձեզ համար շատ կարեւոր հարց լինի: Մի ստիպեք նրան պատասխանել եւ մի ասեք, թե առանց բացատրության նրան շանս չեք տա:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր լավ կլինի հրաշալի հարաբերություններ ստեղծեք ձեր սիրելիի մտերիմների հետ: Նրա համար անչափ կարեւոր է իր հարազատ մարդկանց միասին, հաշտ ու խաղաղ տեսնելը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր մի բացահայտում կանեք ձեր սիրելիի մասին, որը ձեզ չի ուրախացնի եւ չի էլ տխրեցնի: Պարզապես, նրա մասին պատկերացումները մի փոքր կփոխվեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աշխատեք շուտ վերջացնել գործերն ու որոշակի ժամանակ տրամադրել սիրելիին: Դուք այնքան քիչ եք միասին ժամանակ անցկացնում, որ ձեր պարգեւած մի քանի րոպեն էլ տոն են դառնում նրա համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր կարիքը կունենա: Նրան պետք է ոչ միայն ձեր ուշադրությունը, այլեւ սերը, մեղմ վերաբերմունքն ու ջերմությունը:

ՁԿՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք լուծել ձեր սիրելիի խնդիրները: Իհարկե, դա ձեզ հաճույք չի պատճառի, բայց մտերիմ հարաբերությունները ենթադրում են, որ սիրելիի հետ պետք է կիսել ոչ միայն ուրախ, այլեւ տխուր ու դժվար պահերը:

style.news.am