
Վարչապետի օգնականը մեկնաբանել է, թե՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում ինչու է սահմանափակված լրագրողների աշխատանքը։
Բարձրաստիճան պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինանի գլխավորությամբ առավոտյան այցելել էին Եռաբլուր զինվորական պանթեոն, իսկ տարածքում չէր թույլատրվում տեսա և լուսանկարահանել նրանց այցելությունը Եռաբլուր:
Տեղում աշխատող լրագրողներին անվտանգության աշխատակիցները հայտնել էին, թե վարչապետի աշխատակազմի հրամանն է։
Լրագրողների հետ զրույցում վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը դժվարացավ նշել, թե ինչու է սահմանափակված տեղաշարժը լրագրողների համար։
«Սահմանափակել են, ինձ թվում է, որ միջոցառումն անխոչընդոտ անցնի։ Ոչ միայն լրագրողներն են խոչընդոտում։ Որպես լրագրողներ ներկայացող անձինք կան, որոնք սադրիչներ են»,- ասաց Սարգսյանը։