Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 հազար 436 դեպք, որոնցից 236 հազար 968-ն՝ առողջացման, 5161-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 114 բուժառու:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք, առողջացել է 390 քաղաքացի, մահացել՝ 18-ը: Հայաստանում մեկ օրում կատարվել է 4537 թեստավորում։
Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 միլիոն 660 հազար 16-ի։
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1193 է։