
Հայաստանի համար այսօր պատմական օր է, և Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում նրա արած այսօրվա արտահայտություններին։
«Մենք պետք է ամենօրյա մեր աշխատանքով ուժեղացնենք մեր պետությունը և գնանք առաջ, իսկ մանրուքներին ուշադրություն դարձնելու դեպքում շատ կարևոր գործեր կիսատ կմնան»։