
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի անկախության հռչակման 30-ամյակի առթիվ շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այդ մասին նշված է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում։
«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության, մշակութային և հոգևոր մերձության բարի ավանդույթների վրա։ Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգուն համապատասխան, անշուշտ, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
ՌԴ նախագահը նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում և կառուցողական փոխգործակցություն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ), Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և ԱՊՀ շրջանակներում։