«Հայկոյի վիճակը կայուն է, գնալով լավանում և ստաբիլանում է նրա ինքնազգացողությունը: Մի քանի օր շարունակ ծայրահեղ ծանր էր» ,-այս մասին Starnews-ին ասել է երգահան Րաֆֆի Ալթունյանը, ով Հայկոյի մտերիմ ընկերն է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ գտնվում է Հայկոն:
Հավելենք, որ տարիներ առաջ Հայկոյի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, նա բուժում էր ստացել Գերմանիայում: