Ինչպես են հայ հայտնիները նշում Սուրբ Ծնունդը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես են հայ հայտնիները նշում Սուրբ Ծնունդը

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածհայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Հունվարի 5-ի երեկոյան մատուցվում է Ճրագալույցի պատարագ, որով էլ տրվում է Սուրբ Ծննդյան տոնակատարությունների մեկնարկը: 168.am-ը փորձել է պարզել, թե ինչպես են հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչները նշում Սուրբ Ծնունդը:

«The Beautified Project» ռոք խմբի հիմնադիր, երգիչ Անդրե Սիմոնյանի համար Սուրբ Ծնունդը ևս մեկ առիթ է՝ ամբողջ ընտանիքով հավաքվելու. «Իհարկե, ես ընտանիքից հեռու եմ ապրում, բայց միշտ փորձում ենք այս օրը միասին լինել: Այս տարի հարազատներիս հետ եմ անցկացնելու, քանի որ ընտանիքս Անգլիայում է ապրում: Սուրբ Ծնունդն ինձ համար հաճելի տոներից մեկն է, երբ մի սեղանի շուրջ հավաքվում ու զրուցում ենք:

15934587_1391614100858544_774041320_n

Մենք՝ պարսկահայերս, այսօր հատուկ ընթրիք ենք մատուցում, որը բաղկացած է ոչ մսային ուտեստներից, բացի ձկից, որը քրիստոնեական խորհրդանիշ է: Սեղանին դրվող միակ մսատեսակը դա է, մնացած ուտեստները պատրաստվում են բանջարեղենից, չրերից: Սեղանին դրվում է բրնձով փլավ, հատուկ բույսերից պատրաստված կերակրատեսակ, գինի: Իհարկե, ես շատ հավատացյալ մարդ չեմ, բայց ավանդական մասն ինձ համար շատ հետաքրքիր է»:

Անդրեն նշեց, որ եկեղեցի ևս գնում է, որովհետև միջավայրն իրեն շատ է դուր գալիս. «Մոմերի, խնկի հոտը, հոգևոր երաժշտությունն ինձ շատ են դուր գալիս, բայց ինչպես նշեցի՝ այդքան էլ հավատացյալ չեմ: Հավատում եմ Աստծուն, բայց կյանքում որևէ կրոնի մեջ չեմ խորացել»:

Երգչուհի Սոֆի Մխեյանը Սուրբ Ծնունդը նշում է՝ պահպանելով բոլոր ավանդական, ծիսական բաղադրիչները. «Մասնակցում եմ Ճրագալույցի պատարագին ու փորձում եմ ճիշտ հայկական ավանդական և եկեղեցական ձևերով նշել՝ վայելելով այն ամենը, ինչ կապված է Սուրբ Ծնունդի հետ: Սուրբ Ծնունդն ինձ համար մի տոն է, որը բաց թողնել չեմ կարող, դա անթույլատրելի է»:

15909812_1391614097525211_224544314_n

Երգիչ Վլադիմիր Պողոսյանն ընդգծեց՝ Սուրբ Ծնունդն Ամանորից ավելի շատ է սիրում ու ի տարբերություն Ամանորի՝ պարտադիր ընտանիքի հետ է անցկացնում. «Եթե, օրինակ՝ Նոր տարվա գիշերն աշխատանքի բերումով տանը չեմ լինում, ապա Սուրբ Ծնունդը պարտադիր ընտանիքիս հետ եմ նշում: Ամեն տարի պարտադիր տատիկիս (մայրական կողմի) հետ ենք նշում, բոլորով հավաքվում ենք: Սուրբ Ծնունդն ինձ համար ամենաընտանեկան տոներից մեկն է, այդպիսին է նաև Սուրբ Հարության տոնը: Այդ երկու տոներին պարտադիր այցելում ենք եկեղեցի, այնուհետև ընտանիքով հավաքվում ենք ընթրիքի սեղանի շուրջ»:

15909701_1391614094191878_1547180841_n

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am