«Ես չեմ կարծում, որ անկախության միջոցառումները քննադատելն արդարացի է»։ Այս մասին Երասխ համայնքում «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Նա ներողություն խնդրելով զոհվածների ծնողներից` նշեց. «Իրենք զոհվել են, որ մյուսներն ապրեն»։
Նա նշեց, որ անկախությանը նվիրված միջոցառման ծրագրում գուցե որոշակի ճշգրտումներ եղել են։
Անդրադառնալով նաեւ Սյունիքի ճանապարհներից ադրբեջանցիների կողմից հայերին առեւանգելուն` ասաց. «Դա նորմալ երեւույթ չէ, բայց ցավոք սրտի իրողություն է։ Պետք է Ձեր ասած հարցը լուծենք` արագացնելով այն ճանապարհի շինարարությունը, որն այսօր շատ լայն մասշտաբով կատարվում է»:
Մանրամասները` տեսանյութում։