Սեպտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպքեր, առողջացել է 295 քաղաքացի, մահացել՝ 20: Հայաստանում մեկ օրում կատարվել է 4 138 թեստավորում։
Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 664 154-ի։
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն առողջացման, 5 181-ը՝ մահվան ելքերով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 11 072 բուժառու:
Արձանագրվել է նաև մահվան 1 193 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։