Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 939 նոր դեպք, մահացել է 19 մարդ
Advertisement 1000 x 90

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 939 նոր դեպք, մահացել է 19 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 255 հազար 648 դեպք, որոնցից 237 հազար 855-ն՝ առողջացման, 5200-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 396 բուժառու:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Սեպտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք, առողջացել է 592 քաղաքացի, մահացել՝ 19-ը: Հայաստանում մեկ օրում կատարվել է 4138 թեստավորում։

Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, հասել է 1 միլիոն 669 հազար 977-ի։

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 4 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1997 է։