Ուսանողները կարող են եւ՞ս հարկադրված լինել պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ հանձնել
Advertisement 1000 x 90

Ուսանողները կարող են եւ՞ս հարկադրված լինել պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ հանձնել

Հակահամաճարակային յուրաքանչյուր միջոցառում մշակվում է ըստ երկրում տիրող համաճարակային իրավիճակի: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնները գործելու են աշխատող քաղաքացիների համար, քանի որ, ըստ հետազոտությունների տվյալների, ամենից հաճախ կորոնավիրուսային վարակով հիվանդանում են 25-ից 55 տարեկան մարդիկ: Այդ իսկ պատճառով, կարգավորումները դեռ չեն տարածվում ուսանողների վրա:

Սակայն, մասնագետի խոսքով, հաջորդիվ կքննարկվեն նաեւ այլ խմբերը՝ ելնելով համաճարակային իրավիճակից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից եթե մարդիկ պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն եւ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին:

Այս որոշմանը չհետեւող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, եւ, նախարարի խոսքով, նման պարագայում գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը: Իսկ գործատուի նկատմամբ կարող են տույժեր եւ տուգանքներ կիրառվեն՝ որոշմանը չհետեւելու համար:

Այս որոշումը վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին:

med.news.am