Նացիստական հանցագործ Օբերլենդերը մահացել է Կանադայում՝ չսպասելով արտաքսմանը
Advertisement 1000 x 90

Նացիստական հանցագործ Օբերլենդերը մահացել է Կանադայում՝ չսպասելով արտաքսմանը

Նացիստական հանցագործ Հելմուտ Օբերլենդերը մահացել է Կանադայում, որտեղ դատական կարգով դիտարկվում էր նրա արտաքսման հարցը, հայտնել է Global News-ը:

97-ամյա Օբերլենդերի ընտանիքը հայտնել է, որ նա մահացել է Օնտարիոյի իր տանը՝ հարազատներով շրջապատված:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Օբերլենդերը մասնակցել է ԽՍՀՄ գրավյալ տարածքում գնչուների եւ հրեաների սպանությանը. նա մասնակից է առնվազն 23 հազար մարդու սպանության: Պատերազմից հետո կնոջ հետ արտագաղթել է Կանադա՝ թաքցնելով ցեղասպանությանը մասնակցության դրվագները:

Այս մանրամասները հայտնի են դարձել 1995 թվականին: 2017 թվականին երկար տարիների դատավարությունից եւ մի շարք բողոքարկումներից հետո դատարանը նրան մեղավոր է ճանաչել պատերազմական հանցագործություններին մասնակցելու մեջ եւ զրկել Կանադայի քաղաքացիությունից: Օբերլենդերը պետք է արտաքսվեր, սակայն փաստաբանները շարունակում էին վիճարկել դատարանի որոշումը:

news.am



Նման նյութեր