Դրայվ ու Lav Eli. Իջևանում կազմակերպվում է տարածաշրջանի ամենախոշոր ավտոմրցարշավը
Advertisement 1000 x 90

Դրայվ ու Lav Eli. Իջևանում կազմակերպվում է տարածաշրջանի ամենախոշոր ավտոմրցարշավը

Հատկապես ավտոմեքենաների սիրահարներն առաջիկա հանգստյան օրերը կարող են վայելել Իջևանում

Իջևան քաղաքում անցկացվելու է «X-Drive 2021 Trophy Sprint» ավտոմրցարշավը, որին մասնակցելու են շուրջ 30 թիմեր Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Պարսկաստանից, Իրաքից։

Մրցարշավը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին` ժամը 10։00-ին, և կավարտվի սեպտեմբերի 26-ին` ժամը 14։00-ին։ Սեպտեմբերի 25-ին` ժամը 20:00-ին, նախատեսվում է «Lav Eli» խմբի համերգը հենց մրցարշավի տարածքում կառուցված բեմից։

Կիրակի տեղի կունենա մրցանակաբաշխություն: Մրցակից 5 դասերի հաղթողները կստանան պարգևներ, ինչպես նաև մի շարք մասնագիտական նվերներ։

Սա արդեն մի քանի տարի շարունակ անցկացվող` տարածաշրջանի ամենախոշոր արտաճանապարհային միջոցառումն է, որը հնարավորություն է տալիս մեր հարևան երկրների Off Road ավտոմրցարշավորդներին ժամանել Հայաստան և իրենց ուժերը փորձել մեր երկրի լեռնային պայմաններում։

Միջոցառումը տեղի է ունենալու Իջևան քաղաքի հենց սկզբնամասում գտնվող Մ4 ավտոմայրուղու մոտ։

Ավտոմրցարշավը կազմակերպել են Հայաստանի «4×4 Off Road» ակումբն ու «X-Drive» ավտոմոտոդպրոցը։

armeniasputnik.am