Իոսիֆ Պրիգոժինը կորոնավիրուսը հաղթահարելուց հետո սկսել է կորցնել տեսողությունը
Advertisement 1000 x 90

Իոսիֆ Պրիգոժինը կորոնավիրուսը հաղթահարելուց հետո սկսել է կորցնել տեսողությունը

Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինն աչքի վիրահատության է ենթարկվել, հայտնում է Kleo.ru-ն։

Պրոդյուսերի խոսքով՝ կորոնավիրուսը տեսողության վատացում է առաջ բերել, ինչի հետեւանքով ձախ աչքը վիրահատվել է։ Այժմ պրոդյուսերը ստիպված է շուրջօրյա արեւային ակնոց կրել, քանի որ վառ լույսը նրան անհարմարություն է պատճառում։

Իոսիֆ Պրիգոժինը քովիդով հիվանդացել էր Դուբայ ուղեւորության ընթացքում։ Հիվանդությունը ծանր ընքացք էր ստացել, նա բարձր ջերմություն է ունեցել, հազ, ընդհանուր տկարություն։ Առաջին մեկ շաբաթվա ընթացքում նա տանն է բուժվել, սակայն հետագայում բժիշկների կարիքն է ունեցել։ Պրիգոժինը հոսպիտալացբել էր դժվարացած շնչառության հետ կապված գանգատներով։

style.news.am