Առավոտյան արթնանում եք և ձեզ թո՞ւյլ եք զգում
Advertisement 1000 x 90

Առավոտյան արթնանում եք և ձեզ թո՞ւյլ եք զգում

Ահա՛, թե ինչպես լիցքավորվել էներգիայով…

Հետևե՛ք քնի ժամանակացույցին։

Կենսաբանական ժամացույցը չափազանց կարևոր է օրգանիզմի համար, և ձեզ բացարձակապես տարբեր կերպ կզգաք, եթե քնեք ժամը 22։00-ին և
արթանանաք 6:00-ին, կամ քնեք առավոտյան 4:00-ին, արթնանաք 12:00-ին։ Երկու դեպքում էլ դուք քնում եք 8 ժամ, բայց առաջինի դեպքում
հանգստանում են մարմինը, ուղեղը և ընդհանուր օրգանիզմը, իսկ երկրորդի դեպքում` միայն մարմինը:

Ստեղծեք պայմաններ որակյալ քնի համար

Հնարավորության դեպքում ձեռք բերեք հարմարավետ ներքնակ և բարձ, որոնք անհարմարություն չեն առաջացնի մեջքի կամ պարանոցի համար:
Աչքերին կրեք քնի դիմակ, ծածկեք պատուհանները մուգ վարագույրներով, որպեսզի նույնիսկ աննշան լույս չներթափանցի: Նաև ցանկալի է օդափոխել
սենյակը, վերահսկել օպտիմալ ջերմաստիճանն և խոնավությունը ննջարանում. 30-60 %-ն է համարվում նորմալ մակարդակ:

Ընտրեք ճիշտ զարթուցիչ

Ամենալավ տարբերակը լույսով զարթուցիչն է. արթնանալու համար նախատեսված ժամից կես ժամ առաջ զարթուցիչը սկսում է լույս ճառագել,
իսկ ինտենսիվությունն անընդհատ աճում է: Այն նրբորեն ազդում է քնիհորմոնի՝ մելատոնինի վրա, որն օգնում է ավելի հեշտ արթնանալու:
Արթնացեք հենց առաջին ազդանշանից Զարթուցիչի ձայնը լսելուն պես՝ միանգամից արթնացեք։ Փորձեք զարթուցիչը հեռու դնել ձեզնից, որպեսզի այն անջատելու համար ստիպված լինեք տեղաշարժվել։

Անմիջապես նախավարժանք կատարեք

Արթնանալուն պես՝ ողջ մարմնով ձգվեք անկողնում: Արեք դա դանդաղ և հաճույքով՝ զգալով մկաններն ու հոդերը։ Հետո վեր կացեք և կատարեք հինգ
րոպեանոց նախավարժանք՝ կքանիստ, թռիչք և այլն…Սա կօգնի լավացնելու արյան շրջանառությունը, կբարելավի ֆիզիկական և նյարդային
համակարգերի գործունեությունը:

Ընդունեք սառը ցնցուղ

Եթե դուք պատրաստ չեք սառը ջրով լոգանքին, ուրեմն սկսեք ջրի սովորական ջերմաստիճանից և աստիճանաբար նվազեցրեք: Այն դրական
ազդեցություն կունենա իմունիտետի վրա և կդարձնի ձեզ առույգ ու կենսուրախ։

Ունկնդրեք առավոտյան երգացանկը

Հավաքեք ձեր սիրած երգերի ցանկը նախապես և առավոտյան լսեք դրանք՝ լավ տրամադրություն ապահովելու համար։

Պլանավորեք ինչ-որ հետաքրքիր բան

Ոգեշնչվեք և գտեք որևէ մոտիվացիա, որի համար կցանկանաք շուտ արթնանալ և վեր կենալ անկողնուց։

Օրինակ՝ խոստացեք ձեզ որևէ անձնական բան, ինչ դուք ցանկանում եք։

Բացառեք քրոնիկ հոգնածությունը

Քրոնիկ հոգնածությունը՝ օրվա ընթացքում անընդհատ քնելու ցանկությունը և թուլությունը, վկայում են օրգանիզմում կարևոր վիտամինների պակասի
մասին։ Հիմնականում առկա է լինում ոչ թե կոնկրետ վիտամինի,այլ կարևոր վիտամինների մի ամբողջ խմբի պակաս։ Երբ օրգանիզմը ստանում է
անհրաժեշտ քանակից քիչ վիտամիններ, նվազում է էրիտրոցիտների քանակը՝ առաջացնելով սակավարյունություն, որին բնորոշ են ուժասպառությունը և դեպրեսիվ վիճակը:

sotskiy.am