Անգելա Մերկելն անսպասելի «հարձակման» է ենթարկվել ագրեսիվ թութակի կողմից
Advertisement 1000 x 90

Անգելա Մերկելն անսպասելի «հարձակման» է ենթարկվել ագրեսիվ թութակի կողմից

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելն անսպասելի «հարձակման» է ենթարկվել ագրեսիվ թութակի՝ Լորիի կողմից։ Միջադեպը, տեղի է ունեցել Մարլոու քաղաքում թռչունների այգի կառավարության ղեկավարի այցելության ժամանակ:

Մերկելը Բունդեսթագի ընտրությունների նախաշեմին  այցելել է իր նախկին ընտրատարածք։ Շրջագայության ընթացքում նա այցելել է նաև Մարլոուի թռչունների այգի, որտեղ ցանկացել է կերակրել թռչուններին։ Մերկելին թղթե բաժակ են տվել թռչունների կերով ՝ այսպես կոչված, Լորիի նեկտարով, որը պատրաստված է չորացրած փոշուց, ֆրուկտոզայից, հացահատիկից և ջրից:

Թութակները սկսել են ուտել Մերկելի ձեռքից։ Թռչուններից մեկը կանցլերի գլխին է նստել, մյուսն էլ՝ մատը կտցահարել։ Պարբերականը նշում է, որ դա բավական ցավոտ է եղել։

shantnews.am



Նման նյութեր