Մենք խաղաղություն չենք ունենալու, մենք ունենալու ենք հավերժական ստրկացում` թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը:
«Գիտեք՝ ինչո՞ւ են վարունգը, լոլիկը թանկ շուկայում, որովհետև մինչև Նիկոլ Փաշինյանը Արարատյան դաշտավայրում 1 հեկտարը ջրվում էր 95 հազար դրամով, իսկ հիմա ջրվում է 135 հազար դրամով: Նիկոլ Փաշինյանը դա թանկացրել է 45 հազար դրամով, հետևաբար 40%-ով շուկայում պետք է թանկանա ՀՀ-ում արտադրվող ապրանքը»,-ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը:
Նա նաև հայտարարեց, որ ՔՊ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող Ran oil-ում 25% փայատեր է նաև Նիկոլ Փաշինյանը.
«Բենզինը և վառելիքը թանկացել է, որովհետև Ramoli-ը գնել է Խաչատուր Սուքիասյանը, որի մեջ, ըստ օդում պտտվող տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը 25% փայատեր է: Ramoil-ն էլ վառելիք ներկրող մոնոպոլիստ է Հայաստանում, այսօր էլ շարունակում է թանկանալ 30-50%-ով, գերշահույթի ապահովում է Նիկոլ Փաշինյանի և Խաչատուր Սուքիասյանի համար»,-ասաց Վոլոդյա Հովհաննիսյանը: