Ստամբուլի ափերի մոտ բեռնանավեր են բախվել։ Թուրքական Anadolu գործակալությունը տեղեկացնում է, որ բեռնանավերից մեկը եղել է թուրքական դրոշով, մյուսը՝ ռուսական։ Թուրքիայի առափնյա ոստիկանության վարչությունից հայտնում են, որ երկու նավերն էլ խարսխված են Բյուքդերե շրջանի ափերի մոտ։
Հայտնի է, որ թուրքական «Tahsin Imamoğlu» 90-մետրանոց բեռնատար նավը Կոջաելի նահանգից ուղևորվում էր Սև ծովի ափին գտնվող Կարադենիզ Էրեգլի արդյունաբերական նավահանգիստ:
Իսկ ռուսական «Rusich 10» բեռնանավը (128 մետր) Բուրսա նահանգից ուղևորվում էր Ռուսաստան։
Տուժածների և կրած վնասների մասին մանրամասներ ու տեղեկություններ չեն հաղորդվում։