Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Ասում են կառավարությունը հայտարարել ա, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 11-ին հանրապետության տարածքում 1 րոպե լռությամբ հարգելու են 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։
Էս նույն կառավարությունն ա, որ ականջալուր չեղավ այդ նույն հայորդիների հարյուրավոր ծնողների կոչին, երբ ասում էին, որ հազարավոր կյանքեր խլած պատերազմից 6 օր առաջ, քո ժեխին զբաղացնելու համար, փարթիներ մի կազմակերպի հրապարակում։ Կազմակերպեց։
Էս նույն կառավարությունն ա, որ իբր հարգում ա զոհվածների հիշատակը, բայց պատերազմից 1 տարի անց այդպես էլ չի հայտնել այդ զոհերի անունները։ Թվեր հայտնել ա, անուններ՝ ոչ։ Դե իրենց հենց թվեր էլ պետք են…
Էս նույն կառավարությունն ա, որ դադարեցնում ա վիրավոր զինվորի, զոհվածի ծնողի պետպատվերով բուժումը, բայց միլիոնավոր դոլարներ ա մսխում իր մի քանի ժամվա միջացառման համար, որ ժեխն էլ դրոններով շոուն նկարի ու շնորհակալություն հայտնի, որ էդ օրն էլ կշտացավ տեսարանով։
Զոհվածների հիշատակը «հարգող» էս նույն կառավարությունն ա, որ նույն զոհվածների մարմինները լցրել էր պադվալի հատակին, անունն էլ դրել «հատուկ պահվող սենյակ»։
Էս նույն կառավարությունն ա, որ իր հայորդիներին գիտակցված մահվան ուղարկող և ոչ մի ապիկար հրամանատարի մինչ օրս պատասխանատվության չի ենթարկել։
Ես ասել եմ ու կասեմ՝ էս կառավարությունը, իր պարագլխով հանդերձ, ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու զոհվածների հիշատակը հարգելուց։ Մոլագար մարդասպանը չի կարող հարգել իր զոհի հիշատակը։