«Ես ապրում եմ ներկայով… Ես շատ եմ ուզում ապրել…». Ժան-Պոլ Բելմոնդո (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ես ապրում եմ ներկայով… Ես շատ եմ ուզում ապրել…». Ժան-Պոլ Բելմոնդո

Սեպտեմբերի 6-ին իր երկրային կյանքին հրաժեշտ տվեց համաշխարհային և ֆրանսիական կինոյի աստղ Ժան-Պոլ Բելմոնդոն:

Ստորև ներկայացնում ենք izbrannoe.com կայքում հրապարակված նրա ուշագրավ մտքերը:

  • Երբ առաջին անգամ ոտք դրեցի բեմի վրա, ինձ կրծում էին կասկածները: Նույն կասկածներն ունեի, երբ նկարահանվում էի իմ առաջին ֆիլմերում: Բայց միշտ պետք է առաջ գնալ՝ ցուցաբերելով խիզախություն, ինչը, սակայն, չի բացառում կասկածները:
  • Պետք է ընթանալ սեփական ճանապարհով՝ չմտածելով ոչ մեկի մասին: Արա այն, ինչ ուզում ես: Յուրաքանչյուրը, միևնույն է, իր խաղն է խաղում:
  • Երկարակեցության ինչ-որ հատուկ գաղտնիք գոյություն չունի: Ես պարզապես շատ եմ ուզում, որ սա հնարավորինս երկար շարունակվի: Ես ապրել եմ ուզում:
  • 30-ն անց կանայք իրենց լավագույն ծաղկուն շրջանում են գտնվում, բայց 30-ն անց տղամարդիկ չափազանց ծեր են դա հասկանալու համար:
  • Այլևս չեմ վերադառնալու ոչ թատրոն, ոչ կինո: Այժմ իմ գլխավոր նախագիծը ոչինչ չանելն ու կյանքը վայելելն է:
  • Ես ապրում եմ ներկայով, պահի թելադրանքով, ու դա հիանալի է:
  • Չեմ ուզում լինել ֆրանսիական կինոյի թռչող պապիկը:

Վերջին միտքը Ժան-Պոլ Բելմոնդոն արտահայտել է՝ պատասխանելով այն հարցին, թե չի՞ ուզում արդյոք հանճարեղ դերասանը վերադառնալ նկարահանումներին ու տարատեսակ մարզական ու ֆիզիկական հնարքներ կիրառելուն, ինչով հայտնի են նրա մարմնավորած դերերը:

Ժան-Պոլ Բելմոնդոն մահացավ կյանքի 89-րդ տարում: Նրա հուղարկավորությանը մասնակցում էին բազմաթիվ ֆրանսիացիներ՝ երկրի նախագահ Էմմանուիլ Մակրոնի գլխավորությամբ:

Ֆրանսիական կինոյի գերաստղին վերջին հրաժեշտը տվեցին իր խաղացած, թերևս, ամենահայտնի ֆիլմի՝ «Պրոֆեսիոնալի»՝ իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի  հանրահայտ երաժշտության հնչյունների ներքո:

Մանրամասները՝ տեսանյութում

Հրապարակման պատրաստեց 168.am-ը