Հայաստանի տարածքում սեպտեմբերի 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագություն:
Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Երևան քաղաքում սեպտեմբերի 27-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: