Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 հազար 7 դեպք, որոնցից 240 հազար 305-ն՝ առողջացման, 5264-ը՝ մահվան ելքով:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 462 նոր դեպք, առողջացել է 565 քաղաքացի, մահացել՝ 13-ը: Հայաստանում մեկ օրում կատարվել է 5183 թեստավորում։
Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 միլիոն 693 հազար 823-ի։
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1203 է։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 235 բուժառու: