Նորից պատերազմի առաջ կարող ենք կանգնել․ ես պինդ տղա եմ, բայց որ կարդում եմ «Հաղթելու ենք», սիրտս լցվումա․ Սասուն Միքայելյան. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Նորից պատերազմի առաջ կարող ենք կանգնել․ ես պինդ տղա եմ, բայց որ կարդում եմ «Հաղթելու ենք», սիրտս լցվումա․ Սասուն Միքայելյան. pastinfo.am

ԵԿՄ վարչության մուտքի մոտ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում անմահացած քաջորդիներին նվիրված խաչքարի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Պաշտպանության նախարարը, ԱԽ քարտուղարը, Երևանի քաղաքապետը և մի շարք այլ պաշտոնյաներ ու զինվորականներ։ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը կրում էր սպարապետ Վազգեն Սարգսյանի նկարով շապիկ։ Վերջինս դիմեց որդեկորույս մայրերին ու շնորհակալություն հայտնեց․

«Մենք այս պատերազմում այնքան քայլեցինք մահվան հետ, որ սովորեցինք մահվան։ Մենք պարտվել ենք մարտի դաշտում, մենք պատերազմը չենք պարտվել։ Պարզ ասում եմ՝ նորից պատերազմի առաջ կարող ենք կանգնել, նորից ոտնձգություն կարող է լինել ՀՀ պետական սահմանի վրա, դրա համար պետք է համախմբվենք, ոնց որ մեզ համախմբեց սպարապետը։ Այսօր մեր գերխնդիրը պետական սահմանը պահելն է։ Ամեն մեկս մեր բաժին բեռը պետք է վերցնենք, նայենք իրար աչքերի մեջ, թողենք ամբիցիաները, տարաձայնությունները ու գնանք առաջ։

Փառք ձեզ, իմ բալեք, ես հպարտանում եմ ձեզանով։ Փառք ու պատիվ արցախյան ազատամարտերի զինվորներին։ Փառք այս դաժան, անհասկանալի, անհավասար պատերազմում մեր նահատակված եղբայրներին։ Ես որ գալիս եմ Երևան, բաներներին, որ կարդում եմ «Հաղթելու ենք», ես պինդ տղա եմ, բայց սիրտս լցվումա։ Մենք հաղթելու ենք»,- ասաց Միքայելյանը։

Խաչքարի բացումից հետո այն օծվեց, հոգևորականները աղոթք կարդացին։
Միջոցառման ավարտից հետո ԵԿՄ վարչության անդամները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

pastinfo.am