Սեպտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 260 հազար 675 դեպք, որոնցից 241 հազար 191-ն` առողջացած, 5299-ը` մահվան ելքով:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ մեկ օրում կատարվել է 6402 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 896 նոր դեպք: Կա 461 առողջացած, 22 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1208 է:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 հազար 977 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 705 հազար 213 թեստավորում: