Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.
«Երկրորդ օրն է, ինչ կապիտուլյանտների քարոզչամեքենան «փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում» սկզբունքով «դիվանագիտական հաջողություն» է հորինում է ԵԽԽՎ լիագումար նիստին ընդունված բանաձեւից։
Ահա այն հիմնական կետերը, որոնցով պայթում է ուսապարկերի հերթական փուչիկը։
- Բանաձեւի անուն։ Հայաստանի իշխանական պատվիրակները «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը վերնագրի մեջ ճխտելը «հայ-ադրբեջանական կոնֆլիկտ» եզրույթի կողքին համարում են խոշոր հաջողություն ! Այսինքն նման, նախկինում տարրական բաները հաղթանակ ե՞՞՞ն։
- Ագրեսիայի մասին։ Բանաձեւի 3-րդ կետում հիշատակվում է Հայաստանի եւ Ադրբեջանի 2001 թվականին Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ստանձնած հանձնառությունը խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Սակայն բանաձեւը այդպես էլ չի մատնանշում Ադրբեջանի կողմից վերջին պատերազմը սանձազերծելու փաստը։
- Ո՞վ է մեղավորը։ ԵԽԽՎ-ն, ունենալով միջազգային հետաքննչական մեխանիզմ գործադրելու մանդատ, որն, օրինակ, իրացրել է 2008 թվականին ռուս-վրացական պատերազմից հետո, չի նախատեսում այդ լրջագույն անկախ գործիքակազմի օգտագիրծումը 44-օրյա պատերազմը հետաքննելու եւ իրական ագրեսորին անվանարկելու համար։ Սրա անհրաժեշտության մասին պնդում եւ առաջարկում եմ պատերազմի հենց սկզբից։
- Ականների մասին։ Ադրբեջանին հերթական անգամ հաջողվում է միջազգային օրակարգ բերել ականապատված տարածքների քարտեզների թեման, ինչի գեթ մեկ հիշատակում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ՉԿԱ։
- Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների մասին։ Ունենալով բոլոր անհրաժեշտ հիմքերը առնվազն բարձրաձայնելու ադրբեջանական պատվիրակության լըազիրությունների դադարեցման հարցը՝ հաշվի առնելով մարդու իրավունքերի բացահայտ խախտումների, այն է՝ մեր ռազմագերիների խնդիրը, հայկական կողմը լուռ է եղել։
- «Իրար արժեք»։ Ողջ զեկույցում անթաքույց ձեւով դրված են հավասարության նշաններ Հայաստանի/Արցախի եւ Ադրբեջանի միջեւ։ Օրինակ, հետեւյալ հարցերով.
– գերիների նկատմամբ կտտանքներ
– մշակութային ժառանգության ոչնչացում
– «Կովկասյան Ալբանիա» եզրույթի «երկուստեք» մանիպուլյացիա
– վարձկաններ VS սփյուռքից մեզ օգնության հասած հայեր
Փաստորեն, Հայաստանը ներկայացնող ուսապարկերը ուրախ են, որ ըստ եվրոպացիների, «երկու կողմն էլ մեղավոր են»»։