Facte.ru կայքը ներկայացրել է 14 խորամանկություն՝ իրերը կարգի բերելու համար:
Որպեսզի վերնաշապիկն այլևս չծակծկի
Թրջեք նոր վերնաշապիկը, դրեք ափսեի վրա կամ ցելոֆանի մեջ և դրեք սառցարանի մեջ մոտ 10 ժամ: Ապա այն դրեք տաք ջրի մեջ: Վերնաշապիկն ավելի փափուկ կդառնա և այլևս չի ծակծկի ձեզ:
Ինչպես հոտից ազատել հագուստը
Հագուստը հոտից ազատելու համար օղին խառնեք ջրի հետ 1-ը՝ 3-ի հարաբերությամբ, ապա անցքեր ունեցող շշով այն լցրեք հագուստի վրա:
Ինչպես ազատվել տոնային կրեմից առաջացած հետքից
Լվանալուց առաջ լցրեք սափրվելու համար նախատեսված կրեմը:
Ինչպես ազատվել շրթներկի հետքից
Շրթներկից առաջացած հետքերը լվանալու համար օգտագործեք մազերի համար նախատեսված լաքը: Այն քսեք հետքի վրա և թողեք մի քանի րոպե: Ապա թրջեք հետքը և լվացեք:
Ինչպես մաքրել զամշե կոշիկները
Զամշե կոշիկները լավ մաքրել կարելի է եղունգների համար նախատեսված բարակ խարտոցով:
Ինչպես մաքրել կաշվե կոշիկներն աղերից, այլ հետքերից
Կոշիկները, որոնք ենթարկվել են աղի, ձյան բացասական ազդեցությանը, կարելի է մաքրել ատամի խոզանակով և ջրի մեջ 2-ը՝ 1-ի հարաբերությամբ բացված քացախով:
Ինչպես վերադարձնել լաքից կոշիկների տեսքը
Մաքրեք բամբակով թրջված վազելինով:
Ինչպես վերադարձնել խամրած կոշիկի տեսքը
Վերցրեք անձեռոցիկ կամ կտոր, այն թրջեք լոսյոնի փոքր քանակով, որպեսզի կոշիկը վերադարձնեք իր տեսքին:
Ինչպես ամրացնել կոճակը
Թուլացած կոճակը կարելի է ամրացնել թափանցիկ լաքով:
Ինչպես ամրացնել ակնոցի փոքր պտուտակները
Դա ևս կարող եք անել թափանցիկ լաքի միջոցով:
Ինչպես անել, որ կրծկալի երկաթները դուրս չգան
Օգտագործեք պլաստիր այս խնդրից ազատվելու համար:
Ինչպես ազատվել ճարպի հետքերից
Օգտագործեք ամանները լվանալու հեղուկը: Բավական է կեղտոտված հատվածին մի փոքր ամանի հեղուկ քսելը:
Ինչպես ազատվել քրտինքի հոտից
Դա կարելի է անել կիտրոնի հյութով կամ էլ սննդային սոդայով:
Ինչպես չեզոքացնել սպորտային կոշիկների տհաճ հոտը
Վարժություններ անելուց հետո մի փոքր սոդա լցրեք կոշիկների մեջ, որպեսզի այն իր մեջ քաշի, ապա լավ հանեք այն: