Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից.
«Աբգարս մի օր մոր հետ խոսում էր հեռախոսով ու կիսվում հադրության տպավորություններով.
Մամ, Հադրութը շատ սիրուն քաղաք է, Դիլիջանի նման բնություն ունի, ծառայությունս վերջացնեմ անպայման գալու եմ այստեղ հանգստանամ։ Գիտե՞ս ինչ զբոսաշրջային կենտրոն կարող է դառնալ։ Մտածում եմ ճոպանուղի էլ կարելինէ կառուցել։ Միայն վատն այն է, որ ամեն տան լվացքի պարանից զինվորականի շոր է կախված։ Քաղաքը պետք է նաեւ ոչ զինվորական բնակչություն ունենա, որ նորմալ ապրի, նորմալ զարգանա։
Պատերազմ. օր 4»: