Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին` հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:
Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ին, սպասվում է անձրև և ամպրոպ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +18+20։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +8+13,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +8+13,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +17+19,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +8+13,
Լոռիում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +8+11,
Տավուշում գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +10+14,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +8+13,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+21,
Արարատում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+22,
Արմավիրում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+22,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +8+13,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+22,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +12+17,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +7+12,
Արցախում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +10+15։