Հայաստանում հոկտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 262 հազար 631 դեպք, որից 242 հազար 569-ն` առողջացած, 5339-ը` մահվան ելքով:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 հազար 512 բուժառու: Ընդհանուր առմամբ՝ կատարվել է 1 միլիոն 724 հազար 70 թեստավորում:
Մեկ օրում կատարվել է 11 հազար 385 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 934 նոր դեպք: Ունենք 728 առողջացած, 20 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1211 է: