5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
Advertisement 1000 x 90

5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում

5,2 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում: Այդ մասին հաղորդել Է Եվրոպա-միջերկածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Երկրաշարժը գրանցվել Է UTC-ի ժամանակով 01:15-ին (Երեւանի ժամանակով 05:15-ին): Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Բուշեր քաղաքից 95 կիլոմետր դեպի հյուսիս-արեւմուտք, որտեղ տեղակայված Է համանուն ատոմային Էլեկտրակայանը, օջախն ընկած Է 10 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի ու ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:



Նման նյութեր