Հոկտեմբերի 1-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը
Advertisement 1000 x 90

Հոկտեմբերի 1-ի ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը ձեզ համար ոչ այնքան բարեհաջող օր են կանխագուշակել։ Տրամադրությունն այդքան էլ վառ չի լինի, ինչը կարող է անդրադառնալ սիրելիի հետ հարաբերությունների վրա։

ՑԼԵՐ

Օրը բարեհաջող է սիրո համար, սակայն դուք կդժվարանաք պատասխանել հարցին, թե ինչ եք ցանկանում՝ սեթեւեթա­՞նք, նոր ծանոթությու՞ն, լուրջ զգացմո՞ւնք, թե՞ միայնություն։ Այսօր դուք հնարավորություն ունեք ընտրելու։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր Երկվորյակները հակված չեն հասկանալ իրենց սիրելիին։ Հակառակը՝ դուք միայն կամրապնդեք ձեր համառությունը։ Բացառված չէ, որ սրա արդյուքնում ձեր հարաբերությունները լարվեն։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են հանդիպման գնալ սիրելիի հետ, իսկ եթե դեռ միայնակ եք, ապա գնալ այնպիսի մի վայր, ուր հնարավորություն կունենաք ծանոթանալ եւ շփվել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք բացառիկ հնարավորություն ունեք ձեր սիրելիի հետ անկեղծ զրուցելու։ Դուք պետք է համարձակորեն նրան ասեք այն, ինչ մտածում եք։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր շատ հավանական է, որ ձեր սիրելիի եւ ձեր հարաբերություններում հայտնվի երրորդ անձ։ Ինչպես դրան վերաբերել, որոշում եք դուք։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ ռոմանտիկ եւ անմոռանալի օր է սպասվում։ Պատրաստվեք անակնկալների եւ անսպասելի բացահայտումների։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր աստղերը հուշում են ձեզ փոքրիկ խորամանկության դիմել սիրելիի հետ հարաբերություններում, որը կարող է ձեր շփումը նոր մակարդակի վրա բարձրացնել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրային հարցերում աստղերը հուշում են ձեզ հույսը դնել ճակատագրի վրա եւ լողալ հոսանքի ուղղությամբ։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Միայնակ Այծեղջուրներին երեկոն խոստանում է նոր ծանոթություններ ու հանդիպումներ՝ ստեղծագործական միջավայրում։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրային հարցերում պետք չէ շտապել։ Դուք պարզապես այդքան էներգիա չեք ունենա՝ ամեն ինչ միանգամից կարգավորելու համար։ Կանգ առեք եւ լավ ծրագրեք ձեր հետագա քայլերը։

ՁԿՆԵՐ

Այսօր Ձկները պետք է ընդառաջ գնան կյանքին, մարդկանց եւ չխուսափեն գնալ հանդիպման, թեկուզ՝ ընկերների հետ։ Օրը բարենպաստ է նոր, ռոմանտիկ ծանոթությունների համար։

style.news.am