Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«3 օր ա Արցախում եմ ու ինձ համար էնքան ծանր ու պարտավորեցնող ա քայլել այս հողի վրա: Գիտակցում ես, որ էս մի մետրը հանգիստ անցնում ես, որովհետև 20-30 կիլոմետր այն կողմ տղերքից մեկը զոհվել է:
Էնքան տխուր ա գիտակցելը, որ տղերքն իրենց կյանքի գնով պաշտպանածը չտեսան, չվայելեցին: Ինչքան ստոր ու սրիկա կա վայելում ա, բայց իրանք՝ չէ:
Ծանր ա ապրողներիս պարտքը. հիշել ու չմոռանալ, արժանի լինել ու չարժեզրկել տղերքի զոհաբերությունը:
Անուն առ անուն պետք ա հիշենք էդ տղերքին: Դա իրենց պետք չի, դա մեզ ա պետք: Իրենք իրենց արել են, իսկ, թե մենք ինչքան կհիշենք իրենց արարքը, դա արդեն յուրաքանչյուրիս արժանապատվության հարցն ա:
Ոչ ոք չի ասում ամեն օր սգացեք ու լաց եղեք: Չէ: Տղերքն էլ դա չէին ուզի: Բայց չմոռանալ, չուրանալ ու չարժեզրկել իրենց արածը կարող եք: Հիմա գրեթե ամեն մի դպրոցի կամ շենքի բակում մի հուշաքար կամ ցայտաղբյուր կա: Տեսնելիս պարզապես ձեր մտքում շնորհակալ եղեք էդ տղերքին: Դա էլ հերիք է: Պարզապես հիշեք: Դա մեզ է պետք, որ մարդ մնանք»: