Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
«Ընկերներիս մոտ, որոնք վերլուծաբան-քաղաքագետ են, կարդում եմ Իրանի գեներալ Կիոմարս Հեյդարիի հայտարարությունը, եւ ակնհայտ ընկերներս կոնտեքստից կտրված են ներկայացնում հասարակությանը, քանի որ ես պարսկերեն վարժ կարդում եմ, եւ իմ Տելեգրամ ալիքում շատ են իրանական հոդվածները, ցանկացա, որ մեր հասարակությունը իրականությունից չկտրվի եւ ավելի զգոն լինի՝
Կոնտեքստից կտրված հատվածը՝
Իսլամական պետություն Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ մեր սիրելի Իրանը վերջին երկու դարերում երբեք չեն եղել ագրեսոր եւ չեն ունեցել որեւէ տեսակետ հարեւանների տարածքում եւ միայն պաշտպանվել են: Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի երկարատեւ ժամանակահատվածում մենք միշտ ընդգծել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ երբեք չենք հավանություն տվել օկուպացիային:
Պարսկերեն տարբերակը՝ جمهوری اسلامی ایران و ایران عزیز ما در دو قرن اخیر هیچگاه مهاجم نبوده و هیچگونه چشمداشتی به خاک همسایگان نداشته و ندارد و صرفا از خود دفاع کرده است. در مدت دوره طولانی اشغال قرهباغ توسط ارمنستان نیز همواره بر تمامیت ارضی آذربایجان تاکید کرده و هیچگاه اشغالگری را تایید نکردهایم.
Խնդրանք՝ մի կտրեք հասարակությանը իրականությունից, բոլորը ունեն իրենց շահերը, ոչ ոք մեր սիրուն աչքերի համար Սյունիքը թշնամի օկուպանտներից չի ազատագրի նվիրի մեզ։
Գեներալի հայտարարությունից եւս մեկ հատված՝
Մենք թույլ չենք տա, որ սահմանները փոխվեն. Մենք գործ ունենք կարգը խախտող գործոնների հետ։
Պարսկերեն՝ اجازه تغییر مرزها را نمیدهیم؛ با عوامل برهم زننده نظم برخورد میکنیم
Այս փոքրիկ հատվածը կարող եմ բոլորիդ համար վերլուծել, եթե Հայաստանի ցամաքային ճանապարհը փակվի, Իրանը ոչ միայն կկորցնի ցամաքային ելքը դեպի Եվրոպա, այլեւ նրա մուտքը Կովկաս ընդմիշտ կփակվի։
Հ.Գ. Ընկերներ, եղեք միմիայն հայամետ, պահպանեք մեր շահը բոլորից, փոխվեք, կորցնում ենք մեր ինքնությունը արդեն»։