Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ձերբակալվելուց հետո հացադուլ է հայտարարում, նա համաձայն չէ մեղադրանքների հետ ու իրեն քաղաքական բանտարկյալ է համարում, ըստ ՌԻԱ Նովոստիի՝ լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան։
Նրա խոսքով՝ Սահակաշվիլին տեղեկացրել է, որ ձերբակալման ժամանակ ոստիկանները ուժ չեն կիրառել, ինքն էլ դիմադրություն ցույց չի տվել։
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Սահակաշվիլին ձերբակալված է։
Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլիի դեմ բազմաթիվ քրեական գործեր են հարուցված, դրանցից 2-ով նա հեռակա դատապարտվել է բանտարկության։