Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 263 հազար 783 դեպք, որոնցից 243 հազար 341-ն՝ առողջացման, 5354-ը՝ մահվան ելքով:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով, որ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1152 նոր դեպք, առողջացել է 772 քաղաքացի, մահացել՝ 15 մարդ:
Մեկ օրում կատարվել է 9656 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 միլիոն 733 հազար 726-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 13 հազար 876 բուժառու: Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1212 է: