ԽՈՅԵՐ
Եղեք զգույշ եւ անհեռատես քայլեր մի արեք, անգամ եթե սիրելին երկու ձեռքով կողմ լնի դրանց: Այսօր ռիսկի դիմելու լավագույն օրը չէ:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ձեզ ինչ-որ բան ապացուցել, որը շատ կարեւոր է նրա համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր չարժե խառնվել ուրիշների հարաբերությունների մեջ: Դուք եւ ձեր սիրելին ունեք ձեր խնդիրները, ավելի լավ է զբաղվեք դրանք լուծելով:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ցանկացած գործի ամենադժվար պահը սկսելն է: Հենց այսօր դուք եւ ձեր սիրելին պետք է անեք առաջին՝ դժվար քայլը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ սկսել տան վերանորոգման աշխատանքները: Առավել ծանր գործով թող զբաղվի ձեր սիրելին, իսկ թեթեւ գործերը վերցրեք ձեզ վրա:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր սիրելին կփորձի ձեզ ցույց տալ աշխարհն այլ անկյունից, որի համար կանի անհավանական բաներ: Չմոռանաք արտահայտել ձեր հիացմունքը կամ զարմանքը: Դա նրան իսկապես անհրաժեշտ է:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր սիրելիի հետ հարաբերություններում ամենամեծ թշնամին կլինի հեռուստացույցը կամ էլ համակարգիչը: Ձեր սիրելին կնախընտրի դրանց ընկերակցությունը ձերինից:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր մի շտապեք անել առաջին քայլը: Թողեք դա ձեր սիրելիին, իսկ դուք ձեր պահվածքով արտահայտեք ձեր պատրաստակամությունը:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք կհանդիպեք մեկին, ում կհասկանաք անգամ առանց խոսքերի՝ ասես փոխանակվելիս լինեք մտքերով:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր որոշ տարաձայնություններ կառաջանան ձեր եւ ձեր սիրելիի միջեւ: Մեղավոր կարող եք լինել ինչպես դուք, այնպես էլ սիրելին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր չարժե չափազանց շատ ուշադրություն դարձնել մանրուքներին, որոնք սիրելիի հետ հարաբերություններում քիչ չեն:
ՁԿՆԵՐ
Այսօր չարժե սիրելիի հետ մինչ ուշ գիշեր տարվել զրույցով: Անգամ եթե հետաքրքիր թեմա լինի, պառկեք քնելու, քանի դեռ զրույցը ջերմ է: Որքան մոտենա գիշերը, այնքան ավելի վատ կլինի: